11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Բագրատյանը ձանձրացնում է

“Ազատություն” կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ինչպես միշտ վերլուծում է Հայաստանի տնտեսական վիճակը:

Ազատության հրապարակում ընթացող ՀԱԿ հանրահավաքին, թերեւս, նա նոր բան չի ասում եւ հանրահավաքի մասնակիցները իրար մեջ խոսում են` կարճ կապի, մրսում ենք:

Հրանտ Բագրատյանին հաջորդեց”Հանրապետության” կուսակցություն նախագահ Արամ Սարգսյանի ելույթը: Նրան  ծափերով դիամվորեցին: Նա այս անգամ ժողովրդին չողջունեց սովորականի պես` Աստծու բարին ասելով:

“Մենք բոլորս պարտք ունենք մեր երեխաների առաջ, ես պարտք ունեմ հոկտեմբերի 27-ին զոհված իմ եղբոր առաջ եւ պիտի հասնենք դրան”,-հայտարարեց Արամ Սարգսյանը:

Նա կոչ է անում միանալ եւ պայքարել “իշխանական մենաշնորհի” դեմ: Մայիսի 6-ը, նրա խոսքով, պետք է վերածել նախագահական ընտրությունների:

Արամ Սարգսյանին հաջորդեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի ելույթը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ