22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Եղնիկները” կառափնարան է. Հայկական ժամանակ

Երեկ Երեւանում տեղի է ունեցել նախօրեին ԼՂՀ-ում զոհված 19-ամյա զինծառայող Տիգրան Վարյանի դիահերձումը: Ինչպես հայտնել էր թերթը, Վարյանի մահվան փաստի առիթով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով: Այս մասին  “Հայկական ժամանակին” տեղեկացրել է  Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ով մասնակցել է դիահերձմանը:

Ըստ նրա, Տիգրան Վարյանի դիակի վրա առկա են եղել բռնության, խոշտանգման հետքեր` քթարմատին, բերանի շրջանում սալջարդեր եւ քերծվածքներ, ծնոտի դիմային գծի ներքեւի հատվածում, հրազենային վերքից մի քանի սանտիմետր ներքեւ` երկարավուն կապտուկ: Փորձագետի տպավորությամբ, զինծառայողը, ըստ երեւույթին, դիմադրել է մի քանի հոգու, մի քանիսը պահել են նրան, իսկ մեկը` կրակել:

Ռուբեն Մարտիրոսյանը սպանված զինվորի դիակի զննությունից ստացած տպավորությունից ելնելով, նրա մահը գնահատել է որպես դիտավորյալ սպանություն ու նշել, որ ակնհայտ է` վերքերը զինծառայողը ստացել է մահվանից մի քանի րոպե առաջ:

“Պարզվում է նաեւ, որ Վարյանը ծառայում էր “Եղնիկներ” տխրահռչակ զորամասում, որն իսկական կառափնարան է դարձել մեր զինվորների համար”,-եզրահանգում է “Հայկական ժամանակը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ