Նախկին պատգամավորը ավելի շատ կին է ուզում տեսնել խորհրդարանում. Ժամանակ
ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, երգչուհի Նադեժդա Սարգսյանը “Ժամանակ” օրաթերթի հետ զրույցում ցանկություն է հայտնել, խորհրդարանում ավելի շատ կանայք լինեին:
“Կինն իր մեջ պաշտպանողականություն ունի: Լինելով մայր, կին, տատիկ` կարող է լավ գործ անել,նա իր բնությամբ ունի պաշտպանվածությունը: Որպես կին, մայր ունի կանացիություն, կինը յուրաքանչյուր հարցի հարցի լավագույն լուծմանը ձեռնամուխ կլինի, ինչպես որ ժամանակին մենք արել են”,-ասել է երգչուհին:
Նա տղմարդկանց խնդրում է չվիրավորվել, բայց կանայք աշխատասիրությամբ էլ են աչքի ընկնում, եւ ավելի դիմացկուն են: Իսկ խոհրդարանաւոմ նախկին պատգամավորը միայն մշակութային հարցերով չի զբաղվել: “Զինվորների խնդիրներով էինք զբաղվում, նաեւ հեղինակային իրավունքի խնդիրներով: Բացի այդ կինը կարող է զբաղվել այն խնդիրներով, ինչ խնդիրներով զբաղվում են տաղամարդիկ: Կինն անմիջական մասանկից կարող է լինել, որովհետեւ կինն է, որ կարողանում է ասել` կանգնեք տղամարդիկ, եկեք խոսենք, ոչ թե իրար ծեծենք, որը շատ կարեւոր է: Մեր կանայք շատ ուժեղ են”,-ասել է երգչուհին: