20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 3-ին  Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդակցությանը: Նույն օրը տեղի է ունեցել ԱԺ փոխխոսնակի եւ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի առանձնազրույցը:

Պարոն Շարմազանովը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանում արդար, ժողովրդավարական եւ միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացմամբ: Կողմերը կարեւորել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը եւ երկու խորհրդարանների միջեւ համագործակցությունը:

Հանդիպման վերջում ԱԺ փոխխոսնակը Պետդումայի նախագահին նվիրել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի “Памятники армянской культуры в зоне Нагорного Карабаха” գիրքը:

Henaran.am-ին փոխանցում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի ծառայությունից

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ