25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաջարանի գյուղապետը դիմելու է նախագահին

 

Ռաֆիկ Աթայան

Անցած շաբաթ օրը, Քաջարան քաղաքում հանդիպելով տեղի կուսակիցների, հասարակական ակտիվի եւ մտավորականության հետ`Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն հայտարարեց, որ Քաջարան գյուղի բնակիչները լիարժեք փոխհատուցում կստանան` գյուղի տարածքները հանքարդյունաբերության նապատակով օգտագործելու դեպքում:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ` գյուղի վարչական տարածքից 60 հա հող ճանաչվել է գերակա շահ եւ տրվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Սակայն բնակիչները` գյուղապետ Ռաֆիկ Աթայանի գլխավորությամբ բողոքի ակցիաներ էին կազմակերպում:

Քաջարանի գյուղապետը նորից բարձրացրեց գյուղացիների տեղահանման խնդիրը, ինչին Տիգրան Սարգսյանն արձագանքեց. “Եթե այս հարցի շուրջ չլուծված խնդիր լինի, ապա կառավարությունը թույլ չի տա, որպեսզի բնակիչները տեղահանվեն: Հարցի արհեստական քաղաքականացումը որեւէ դրական բանի չի բերի, իսկ մեր որոշումները լինելու են` հաշվի առնելով բնակիչների շահերը”:

Վարչապետի խոսքով, խնդրո առարկա հարցը կլուծվի համերաշխության սկզբունքներով, եւ համոզմունք հայտնեց որ գյուղացիները կհամաձայնվեն այդ որոշման հետ, որովհետեւ նրանց շահերից է բխում որոշումը:

Քաջարանի գյուղապետ Ռ.Աթայանը Henaran.am-ի  հետ զրուցում ասաց, որ ինքը չի հավատում վարչապետին եւ դիմելու է հանրապետության նախագահին: “Միայն նրա պատասխանից հետո գյուղացիները կհանգստանան”:

Ի դեպ, գյուղապետը ասաց, որ դեռ շարունակում է մնալ ՀՀԿ անդամ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ