01 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մաշտոցի պուրակում 22 օր շարունակ պայքարող ֆորումի մասնակիցների հայտարարությունը

Մաշտոցի պուրակի համար պայքարող ֆորումի մասնակիցները մարտի 3-ին հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Երեւանի կանաչ գոտիների ոչնչացումը հասել է իր գագաթնակետին: Այդ մասին է վկայում հանրային մեծ բողոքը Մաշտոցի պուրակի շինարարության դեմ: Մենք՝ արդեն 22 օր շարունակ Երեւանի Մաշտոցի պուրակը պաշտպանող ՀՀ քաղաքացիներս եւ բնակիչներս, քաղաքային իշխանությունից դեռ չենք ստացել հանրության բողոքին համարժեք լուծում:

Մենք դատապարտում ենք հանրային սեփականություն համարվող տարածքների յուրացումը եւ հանրային շահը մասնավորին ստորադասելը: Մաշտոցի պուրակի ճակատագրով մտահոգ Երեւանի լայն հանրության եւ ստորագրահավաքի շուրջ 5000 մասնակիցների անունից պահանջում ենք. ԱՆՀԱՊԱՂ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՊՈՒՐԱԿՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՈԼՈՐ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Եթե քաղաքային իշխանությունը եւ այլ պատկան մարմինները չեն կարող համարժեք արձագանքել հանրության արդարացի պահանջին, ապա հանրությունը ինքն է ինքնությույն տեր կանգնում հանրային սեփականությանը եւ թույլ չի տալիս այդ ապօրինի շինությունների գոյությունն ու շահագործումը:

Հանրային զբոսայգում  պայքարողների հետ միասին բոլորս պատրաստ ենք կանխել ապօրինի շինարարությունը շարունակելու ցանկացած փորձ, եւ հասնել Մաշտոցի պուրակում բոլոր կառույցների ապամոնտաժմանը եւ կանաչ գոտու լիարժեք վերականգնմանը:

‘Մե՛նք ենք այս քաղաքի տերը’

քաղաքացիական նախաձեռնություն

‘Մեր քաղաքը’

հանրային քաղաքացիական նախաձեռնություն

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ