Սյունիքի մարզպետի հետ սովորական ընկեր է. Ժողովուրդ
“Ինչի՞ պիտի մեկ ուրիշը գա հաշտեցնի, եթե մենք նույնիսկ ընկերներ ենք, շատ մոտ ընկերներ ենք եղել, բայց հիմա դառել ենք սովորական ընկերներ, դրա կարիքը չկա”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:
Ինչպես տեղեկացրել էր Henaran.am-ը ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը երեկ Սյունիք էր մեկնել` հաշտեցնելու Մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ Մաքսիմ Հակոբյանին:
“Ժողովուրդի” տեղեկություններով, Աբրահամյանին չի հաջողվել հաշտեցնել նրանց, քանի որ Մաքսիմ Հակոբյանը չի զիջել: Աբրահամյանը նշել է, որ դա պետք է արվի գոնե հանուն ՀՀԿ-ի, Հակոբյանն էլ բացատրել է, որ ինքը ՀՀԿ-ին հարգում է, բայց կմտածի: Թերթի հետ զրույցում Մաքսիմ Հակոբյանը ասել է, որ երեկ Աբրահամյանի եւ Խաչատրյանի հետ հանդիպել է, սակայն դա աշխատանքային հանդիպում է եղել: