23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մանկապիղծ Սերոբը անտեսել է ախթալեցի հանքագործներին. Հայացք

“Ես երկար տարիներ` 1987 թվականից մինչև 2005 թվականը, աշխատել եմ Ախթալայի տուրհանգրվանի տնօրեն,- “Հայացք” օրաթեթրի  հետ զրույցում ասաց Ալբերտ Բաբայանը:- Մենք ունեինք երկու անասնագոմ` խոզանոց և 30 գլուխ խոշոր եղջերավոր անասունների համար նախատեսված կովանոց:

Ինքս մասնագիտությամբ կաթի արդյունաբերության ինժեներ- տեխնոլոգ եմ: Այդ տուրհանգրվանին կասկածելի ճանապարհով տիրելու ակնհայտ հավակնություն դրսևորած Սերոբ Տեր-Պողոսյանին առաջարկեցի, որ իմ միջոցներով անասուններ գնեմ, այդ անասնագոմը շահագործեմ, ինչն ինձ հնարավորություն կտա նաև իր իսկ ենթականերին` Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկայի բանվորներին, ապահովել թարմ կաթնամթերքով, որովհետև այնտեղ լավ կերի բազա կար, 28 հա տարածքը հիմնականում խոտհարք է:

Ասացի նաև, որ, ցանկության դեպքում, ինքն էլ կարող է ներդրում կատարել և ինձ հետ միասին մասնակցել այդ աշխատանքներին` բնականաբար ստանալով համապատասխան եկամուտ: Իմ առաջարկը, սակայն, ապարդյուն եղավ. նրան սեփականաշնորհելու հաջորդ իսկ օրը տեսա, որ գոմն ավերել, քանդել էին, միայն պատերն էին մնացել” :

“Թերևս ավելորդ է ասել, թե կաթնամթերքն ինչ կարևոր նշանակություն ունի թունավոր միջավայրում աշխատող բանվորների համար: Բայց, ինչպես կարելի է եզրակացնել, դա Սերոբ Տեր-Պողոսյանի հոգը չի եղել: Փողի մեջ լողացող պարոնը նշված գործից ստացվելիք “գրոշների” կարիքն էլ չի ունեցել”,-եզրափակում է “Հայացք”-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ