23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գավառում ձնաբքի մեջ ընկած տղամարդը փայտացել է

Երեկ` մարտի 6-ի երեկոյան Գավառի տարածքում սկսված ձնաբուքը 60-ամյա տղամարդու մահվան պատճառ է դարձել:

Ինչպես Henaran.am-ի թղթակցին  տեղեկացրին Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայությունից`  Գավառ քաղաքի բնակիչ, 1952 թվականի ծնված Ռուբիկ Սիմոնի Ավետիսյանը  իր տաքսիով մարտի 6-ի երեկոյան ուղեւոր է տեղափոխել Ծաղկաշեն գյուղ:

Հետվերադարձին` Գավառ-Ծաղկաշեն հատվածում` նրա մեքենան մնալով բքի մեջ` չի կարողացել շարժվել: Ռուբիկ Ավետիսյանը բջջային հեռախոսով զանգել եւ օգնություն է խնդրել իր հարազատներից, ապա ոտքով շարժվել է Գանձակ գյուղի ուղղությամբ: Նրան կանչով  օգնության եկած մարդիկ որոնել, սակայն չեն գտնել Ռուբիկին:

Ժամը 20-ի սահմաններում անհայտացած վարորդի հարազատները դիմել են փրկարար ծառայությանը, եւ միայն 2 ժամ անց,  ժամը 22-ի սահմաններում փրկարարները Գավառի ոսկրաղաց գործարանի շենքի տարածքում գտել են Ռուբիկ Ավետիսյանի փայտացած մարմինը: Այն գտնվել է մահացածի մեքենայի թաղված տեղից` մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա: Ռուբիկ Ավետիսյանի դին տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոնի դիահերձարան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ