22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞ նչ է կատարվում գրքերի շուկայում. Շաբոյանը զեկուցեց վարչապետին

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ վերջին օրերին հասարակական քննարկման  կիզկետում հայտնված գրքերի թանկացման խնդրին: Նա նշեց, որ հարկային դաշտում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել եւ որ հարցը պետք է ուսումնասիրեր ՏՄՊՊՀ-ն: Տիգրան Սարգսյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց` ինչպիսին է գրքերի շուկայում ստեղծված իրավիճակը:

“Խնդիրն ուսումնասիրել ենք, հանդիպել այս ոլորտում գործող տնտեսվարողների հետ եւ պարզել, որ գրքերի գների բարձրացումը պայմանավորված էր ոլորտում գործող տնտեսվարողների կողմից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների սխալ ընկալման արդյունքում”:

Հիշեցնենք, որ տնտեսվարողներին թյուրիմացության մեջ է գցել 2011թ. դեկտեմբերին ընդունված “Ավելացած արժեքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” օրենքը, ինչը, ըստ վերջիններիս` գրքի գնի մեջ մտցնում է ավելացած արժեքի հարկ, ինչի արդյունքում գրքերի գները կտրուկ աճել են: Բազմաթիվ գրքերի համար այդ ավելացումը ոչ ավել, ոչ պակաս, կրկնակի է:

Արտակ Շաբոյանն ասաց, որ հանձնաժողովի ուսումնասիրությունը պարզել է, որ բարձրացել են սահմանափակ թվով գրքերի գները, հիշեցնելով, որ ֆինանսների նախարարության կողմից պաշտոնական պարզաբանում է տրվել հարցին, որը կարգավորել է խնդիրը: “Տնտեսվարողները գոհ են պարզաբանումից եւ դրա արդյունքում համապատասխան փոփոխություններ կկատարեն իրենց հաշվարկման ընթացակարգերում:

Տնտեսվարողները հավաստիացրեցին , որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում այն գրքերի գները, որոնք բարձրացել էին, նույն մակարդակին կվերադառնան”,-շարունակեց զեկուցել Արտակ Շաբոյանը: Նա սպառողներին հորդորեց անհապաղ դիմել ՏՄՊՊՀ-ին, եթե պարզվի, որ վերջին շրջանում թանկացած գրքերի գները չեն իջնում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ