14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

11:00-ի դրությամբ կան փակ ճանապարհներ

Մարտի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ  առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Կապան-Քաջարան-Մեղրիավտո ճանապարհները (որոշ հատվածներ), Գեղարքունիքի մարզում` Ախպրաձոր, Շատջրեք, Մադինա, Արագածոտնի մարզում`Թթուջուր, Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Չքնաղ, Նորաշեն, Ձորագլուխ, Ջրամբար, Ափնա, Վարդենուտ, Արագած, Ծաղկաշեն, Սիփան, Բերքառատ եւ Ավշեն գյուղերի ավտոճանապարհները:

ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

Մարտի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգիրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, եւ առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաեւ վատ տեսանելիություն:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի(Պոստա)  եւ Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան  պատճառով  երթեւեկությունը արգելված է  կցորդների,  կիսակցորդների  եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող  ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթեւեկությունը  բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) եւ Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթեւեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված  է:
Երթեւեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական  հսկողության եւ համակարգման ներքո:

Ճանապարհի այլ հատվածներում երթեւեկությունը բաց է:

Henaran.am -ին հաղորդում են ՀՀ ԱԻն լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ