21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Եվրոտեսիլի գործադիր կառավարիչը հիասթափված է հայերի կայացրած որոշումից

Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք ‘Եվրատեսիլ‘ երգի մրցույթին: Այսօր այդ մասին Հանրային Հեռուստատեսությունը պաշտոնապես տեղեկացրել է Եվրոպական հեռարձակողների միությանը:

Հիշեցնենք, որ  Բաքվում Եվրատեսիլին մասնակցության վերաբերյալ հայ հասարակության կարծիքը կիսվել էր: Հայաստանից ՝ Բաքվի Եվրատեսիլին մասնակցի հիմնական թեկնածուներ էին համարվում Դորիանսն ու Լուսիա մունը, ովքեր նաեւ իրենց երգերն էին պատրաստել Եվրատեսիլի համար ու ներկայացրել հանրության դատին:

Հայ երգիչների մի խումբ էլ բաց նամակ էր գրել Հանրային հեռուստաընկերությանը՝ հորդորելով հրաժարվել Բաքու մեկնելուց՝ հաշվի առնելով սահմաններում ադրբեջանցիների կրակոցներից զոհվող հայ երիտասարդների ու Ադրբեջանում պահվող հայ գերիների փաստը:

Եվրատեսիլ երգի մրցույթի գործադիր կառավարիչ Ջոն Օլա Սանդը նշել է, որ իրենք հիասթափված են հայկական հեռարձակողի որոշումից՝ մանավանդ, որ Եվրոպական հեռարձակողների միությունն ամեն ինչ անում էր, որպեսզի ապահովեր հայկական պատվիրականության անվտանգությունն այս տարվա մրցույթում՝ Բաքվում:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ