06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀԿ-ն գործարկել է իր նորացված կայքը /վիդեո/

Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում այսօր` մարտի 7-ին տեղի ունեցավ նորացված կայքի շնորհանդեսը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը նշեց, որ կուսակցության նոր էլեկտրոնային կայքն իր որակով, հնարավորություններով, տեղեկատվական լայն ընդգրկուն դաշտով կլրացնի այն քարոզչական գործունեությունը, որը բնորոշ է բոլոր կայացած կուսակցություններին: Կայքը եռալեզու է, ողջ տեղեկատվությունը թարմացված է: ՀՀԿ նոր կայքն ունի մի քանի բաժիններ` նախագահ, կառուցվածք, գործունեություն, տեղեկատվական կենտրոն, գրադարան, տեսադարան, հետադարձ կապ:

Ըստ Արտաակ Զաքարյանի` ցանկացած մարդ կարող է հարց ուղղել հանրապետական պատգամավորներին, նախարարներին, համայնքների ղեկավարներին եւ ստանալ պատասխաններ:

”Լինելու են վերլուծական նյութեր ամենատարբեր միջազգային եւ տեղական կենտրոններից: Հետաքրքրությունը գնալով մեծանալու է, քանի որ նախընտրական գործընթացներն են մոտենում, որոնք լուսաբանվելու են ամբողջությամբ”,-ասաց Ա. Զաքարյանը: Կուսակցության տեսադարանում կարող ենք դիտել  կուսակցության պատմությանն ու գործունեությանը վերաբերող տեսանյութեր:  Կուսակցության ֆինանսական մասը եւս բաց է, եւ գործունեությունը ներկայացված է կայքում:

Լրագրողների հարցին, լուսաբանվելո՞ւ է արդյոք կայքում “Հայոց արծիվներ” կազմակերպության եւ նրա ղեկավար Խաչիկ Ասրյանի գործունեությունը, “երբ շատերը նրան ազգայնամոլ են համարում եւ նմանեցնում Հիտլերին”, Արտակ Զաքարյանը նշեց, թե Ասրյանն իր պարտականությունները բարեխղճորեն է կատարում:

“ Ես ինքս էլ “Հայոց արծիվներ”-ի հիմնադիրներից մեկն եմ: Ասրյանի գործունեության այս ձեւը շատ օգտակար է մեր տիպի հասարակությունների համար: Անկախ, թե ձեւի մեջ ինչ գնահատականներ են տալիս, դրա բովանդակությունն անհրաժեշտություն է”,- նշեց Զաքարյանը:

Նախընտրական գործընթացների հետ կապված, ըստ Զաքարյանի` հնարավոր է, որ  ՀՀԿ-ն եւս մեկ կայք  գործարկի:
http://youtu.be/-7G-I9hhl6E

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ