24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոչ ոք չի ուզում, որ հուշարձանը խաթարվի. Հասմիկ Պողոսյանը` “Փակ շուկայի” մասին

“Փակ շուկայի հետ կապված Երևանի քաղաքապետարանը սպառիչ պատասխան տվել է և ես ավելացնելու որևէ բան չունեմ”,-այօսր կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադառնալով “Փակ շուկայի” խնդրին, ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

“Ահազանգ եղան այն պահին, երբ որ գործողությունները կատարվել էին: Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե քաղաքում ինչքան օբյեկտներ կան, իսկ որևէ մի անգամ հարց ծագո՞ւմ է, թե ինչո՞ւ մենք ոչ խնդիրների մասին չենք խոսում, չենք ասում` ինչ լավ ա, որ խնդիր չի ծագել: Ոչ ոք չի ուզում, որ հուշարձանը խաթարվի: Բոլորս հայ ենք, ոչ մեկս ավել կամ պակաս հայ չէ”,-նշել է մշակույթի նախարարն ի պատասխան այն դիտարկման, թե ինչու իրավասու մարմինները պատշաճ վերահսկողություն չիրականացրին “Փակ շուկայի” վերանորոգման աշխատանքների նկատմամբ: Հասմիկ Պողոսյանն ասել է, որ հուշարձանների պահպանության տարածքային վարչություն ընդամենը 5 աշխատող ունի, ինչը լիարժեք վերահսկողություն իրականացնելու հնարավորություն չի տալիս:

Հիշեցնենք, որ “Փակ շուկայի” սեփականատերը “Թիվ 1 շուկա” ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլտվության առկայության նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ, ինչից հետո շինարարությունը դադարեցվել եւ “Թիվ 1 շուկա” ՍՊԸ-ն տուգանվել է:

Հասմիկ Պողոսյանն ասել է, որ “Փակ շուկայի” շինարարական աշխատանքները կընթանան սահմանված կարգով` օրենքի շրջանակներում: Նրա խոսքով, ստորգետնյա հատվածի նախագիծը նոր է ներկայացվել նախարարությանը եւ պետք է ուսումնասիրվի: Չհաստատվելու դեպքում այն կուղարկվի լրամշակման:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ