24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ՀՀԿ գործադրի եւ խորհրդի կազմերը ընդլայնվել են

Այսօր ժամը 12-ին կմեկնարկի  ՀՀԿ 13-րդ համագումարը: Համագումարում սպասվում են անակնկալներ: Նշենք, որ ընդլայնվել է կուսակցության խորհրդի կազմը, ինչպես նաեւ գործադիր մարմնի կազմը 15 հոգուց դարձել է 19 մարդ:

ԳՄ կազմում կառաջարկվեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, ՀՀԿ  կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի և երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանի թեկնածությունները: ՀՀԿ գործադիր մարմինը կլքի Հարություն Փամբուկյանը: Նա այդ մասին արդեն դիմում է գրել:

Հիշեցնենք, որ համագումարում չեն քննարկվելու ՀՀԿ-ի  համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների անունները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ