Ավտոմեքենաները ձնակույտի մեջ են հայտնվել
Մարտի 10-ին, ժամը 01.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան-Ապարան ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով արգելափակվել է 1 ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել Ապարանի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները՝ “Կունգ” ԶԻԼ-131 մակնիշի ավտոմեքենայով:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Մարտի 9-ին, ժամը 23.38-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրում՝ մերկասառույցի հետևանքով, 1 ավտոմեքենա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել ձնակույտի մեջ:
Դեպքի վայր են մեկնել Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել երկու ավտոմեքենա, որոնք շարունակել են իրենց ճանապարհը:
Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից