01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Խոշոր հրդեհ Ստամբուլի մոտ. կան զոհեր

Ստամբուլի մոտ գտնվող Էսենյուրտ փոքր քաղաքի շինարարական տարածքներից մեկում տեղի ունեցած հրդեհի արդյունքում առնվազն 11 աշխատակից է զոհվել: Ինչպես տեղեկացնում է “AFP”-ը, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 14-ի:

Պետական “TRT” հեռուստաալիքին տված հարցազրույցում Էսենյուրտի քաղաքապետը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է առեւտրի կենտրոնի տարածքում: Նրա խոսքով` կրակը վնասել է հաստատության ջեռուցման համակարգը, որի արդյունքում ջերմաստիճանը ներսում իջել է զրոյից ցածր:

Հրդեհը հաջողվել է մարել, դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության բժիշկները:

Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ, սակայն թուրքական ԶԼՄ-ները ենթադրում են, որ այն կարող է կարճ միացումը լինել:

Էսենյուրտը գտնվում է Բոսֆորի եվրոպական մասում եւ Ստամբուլի վարչական տարածքի մեջ է մտնում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ