Վիկտոր Դալլաքյանը ՀՀԿ-ական կդառնա
Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, այսօր ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որն առաջիկա օրերին կհամալրի ՀՀԿ շարքերը:
Այս տեղեկության շուրջ Վիկտոր Դալլաքյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Պատգամավորը վրդովվեց իրեն ոչ աշխատանքային ժամին զանգահարելու համար ու ասաց, որ մեկնաբանել չի ուզում. “Ես տասը տարեկան պատգամավոր չեմ, որ ամեն օր զանգում եք: Չեմ ուզում որեւէ բան ասել”:
Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ անկախ պատգամավորը մտադիր է կրկին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել Լոռու մարզն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքում:
Ի դեպ, նկատենք, որ Վիտոր Դալլաքյանն իր առաջադրման մասին դեռեւս պաշտոնապես չի հայտարարել: Պատգամավորի լռությունը, թերեւս, պայմանավորված է նախտընտրական ինտրիգը պահպանելու ցանկությամբ:
Հավելենք նաեւ, որ այսօր ՀՀԿ-ին դիմում է ներկայացրել նաեւ երգչուհի Շուշան Պետրոսյանը: Առաջիկայում ՀՀԿ-ական կդառնան նաեւ այլ հայտնի դեմքեր, այդ թվում մշակույթի գործիչներ, անկուսակցական նախարարներ, պատգամավորներ եւ պատգամավորության թեկնածուներ: