17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռեկտորը` Խաչատուր Սուքիասյանի դեմ

Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում ՀԱԿ թեկնածու, “ՍԻԼ” կոնցեռնի հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից բացի, մեծամասնական ընտրակարգով մտադիր է առաջադրվել Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը:

Henaran.am-ի հետ զրույցում Բորիս Մակիչյանը հաստատեց, որ առաջադրվելու մտադրություն ունի, սակայն նշեց, որ վերջնական որոշում դեռ չի կայացրել: Նա  Կենտրոն համայնքից է, անկուսակցական:

“Ես դնելու եմ որպես ֆիզիկական անձ եւ ապավինելու եմ իմ մտավոր կարողություններին եւ ժողովրդի հետ հարաբերվելու պատրաստակամությանը”,-մեզ հետ զրույցում ասաց ռեկտորը:

Henaran.am-ի հարցին, թե լուրջ մրցակից համարում է արդյոք նույն ընտրատարածքում արդեն առաջադրված Խաչատուր Սուքիասյանին, Բորիս Մակիչյանը պատասխանեց.”Խաչատուր Սուքիասյանին ոչ միայն ես, այլ ցանկացած  թեկնածու նրան պիտի մրցակից համարի:

Նա ինտելեկտուալ է, ես նրան անձամբ ճանաչում եմ, մի երկու անգամ նրա հետ զրույցներ եմ  ունեցել, երբ պատգամավոր էր եւ իմ վրա շատ լավ տպավորթյուն է թողել,  մյուս կողմից էլ, եւ հեղինակավոր է եւ միջոցների խնդիր չի ունենա”:

Մեր դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ Խաչատուր Սուքիասյանը ընդդիմության թեկնածուն է, հնարավոր է, որ իշխանությունները սատարեն իրեն, Մակիչյանը պատասխանեց.”Չեմ կարծում, որովհետեւ ես որքան լսել եմ, այնտեղ իշխանությունները ունեն թեկնածու եւ սատարելու են Գարեգին Նուշիկյանին”:

Բորիս Մակիչյանը հավելեց, որ մինչեւ մարտի 15-16-ը վերջնական որոշում կկայացնի:  Առաջադրվելու հարցը կքննարկի կոլեգաների հետ: “Ես միաժամանակ հավատարմագրված հայկական համալսարանների ռեկտորների խորհրդի նախագահն եմ: Տեսնեմ, թե իմ կոլեգաները որքանով են պատրաստ աջակցել ինձ”:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ