11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Կարեն Ավագյանը հերքում է ՀՀԿ երիտթեւում իր հանդեպ դժգոհություն կա

‘ՀՀԿ երիտթեւում չկա նման երեւույթ` յուրային կամ ոչ յուրային, բոլորն էլ այստեղ յուրային են’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանը` հերքելով օրվա մամուլում տեղ գտած լուրն այն մասին, թե  ՀՀԿ-ում Կարեն Ավագյանից դժգոհ երիտասարդները պատրաստվում են նամակ գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` պահանջելով Կարեն Ավագյանին հեռացնել ՀՀԿ երիտթեւի առաջնորդի պաշտոնից, քանի որ նա առաջ է քաշում իր յուրայիններին, որոնք չեն փայլում իրենց ակտիվությամբ կամ ինտելեկտով:

‘ Մեկնաբանման կարիք չկա, քանի որ նման բան չկա: Ոչ ոք չի պատրաստվում նամակ գրել, ոչ ոք դժգոհ չէ’,- ասաց Կարեն Ավագյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ