07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԲՀԿ ցուցակում ընտրողը անակնկալներ կտեսնի

ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանի խոսքով, ԲՀԿ համամասնական ցուցակում ընտրողը կտեսնի  շատ ճանաչված, հարգված եւ սիրված մարդկանց, ովքեր գնում են” ֆունկցիոնալ գործառույթ իրականացնելու, ոչ թե իրավիճակ փոխելու”: Նա շրջանցեց այն հարցը թե լինելու են արդյոք գործարարներ ցուցակում:

Ըստ Ուրիխանյանի, “համամասնական ընտրացուցակում չեն լինի մարդիկ, ովքեր օրենքով սահմանված կարգով իրավունք չունեն առաջադրվելու”: Լրագրողների հետ հանդիպմանը քաղխորհրդի անդամը նաեւ նշեց, որ պայմանավորվածություն չկա ընտրատարածքներում` մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների պահով: ԲՀԿ-ն այն ընտրատարածքներում է առաջադրելու թեկնածուներ, “ովքեր հասարակության վստահությունն են վայելում”:

“Որոշումը հետեւյալն է` առաջադրել նրանց, ովքեր կարող են պատասխանատվություն ստանձնել: Որեւէ պայմանավորվածություն լինել չի կարող: Առաջադրվելու են այնքան մարդիկ, որքան կուսակցությունը նպատակահարմար կհամարի”,-ասաց Տ. Ուրիխանյանը: Ի դեպ, նախըտրական բոլոր հարցերը պարզ կլինի ԲՀԿ 6-րդ համագումարից հետո:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ