05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագիծն ընդունվեց. ընդդիմությունը վերաքվեարկություն պահանջեց

Այս պահին խորհրդարանը երրորդ ընթերցմամբ քննարկում է “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագիծը:

Հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը նշեց, որ այս նախագիծը, “աստված չանի այս իրավիճակում” հայտնվելու դեպքում հնարավորություն կտա ժողովրդավարական սկզբունքների հիման վրա գործել: Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ օրենքը հասարակության եւ պետության միջեւ հակասություն չի կարող ստեղծել:

Այն, նրա խոսքով, միտված է պաշտպանելու Սահմանադրությունը: “Օրինագիծը ստացել է միջազգային փորձագետների հավանությունը”,-նշեց Հրայր Թովմասյանը: Արդարադատության նախարարը շեշտեց, որ նախագիծը բացառում է անհամաչափ ուժի կիրառման հնարավորությունը:

“Այս օրենքն իրականում իր խնդիրը կլուծի: Սա այն եզակի օրենքներից է , որը ներկայացնելով հանրությանը, ցանկություն եմ հայտնում, որ երբեք չկիրառվի”,-հայտարարեց Հրայր Թովմասյանը:

Այլ հարցերի քննարկումից հետո նախագիծը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քվեարկության կդրվի:

Կողմ 67, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրինագիծն ընդունվեց երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

“Ժառանգության” պատգամավոր Լարիսա Ալավերդյանը պահանջեց լուսատախտակը պահել ու նշեց.”Խնդրում եմ հարցը համարել չքվեարկված եւ նշանակել վերաքվեարկություն, եթե ոչ այսօր, ապա վաղը: Դահլիճում 63 պատգամավոր կա: Ձեր պատիվը եւ երկրի ղեկավարության պատիվը նույնացված է, առաջարկում եմ քվեարկությունը համարել անվավեր”:

Էդուար Շարմազանովը հայտարարեց, թե վերաքվեարկություն կազմակերպելու որեւէ հիմք չկա, քանի որ տիկին Ալավերդյանը կոնկրետ պատգամավորի անուն չի նշել, ով կեղծել է քվեարկությունը, ինչը նախատեսված է ԱԺ կանոնակարգ օրենքով:

Օրինագծի քվեարկությունից հետո պատգամավորների մի մասը լքեց նիստերի դահլիճը: Մի շարք օրենքների քվեարկությունը շարունակելու համար Էդուարդ Շարմազանովը պատգամավորներին հրավիրեց դահլիճ: Վարման կարգի վերբերյալ հանդես եկավ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը եւ 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Ավելի ուշ Նաիրա Զոհրաբյանը մեզ հայտնեց, որ ընդմիջում խնդրեց, որովհետեւ խմբակցությունը օրինագծերից մեկի հետ կապված քննարկելու հարց ուներ: Թե որ օրինագիծնը պետք է քննարկեր ԲՀԿ-ն, Նաիրա Զոհրաբյանը չասաց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ