ՀՀ նախագահի հետ հանդիպումնե՞րն են Հրանտ Մարգարյանին դուրս մղել

ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին եռյակն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանումներ է տվել նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանի անվան հետ կապված հարցերին, մասնավորապես լրագրողների հարցը հնչում էր հետեւյալ կերպ՝ ՀՅԴ համամասնական ցուցակում տեղ չի գտել կուսակցության առաջին դեմքերից մեկը` Հրանտ Մարգարյանը, քանի որ պարբերաբար հանդիպումնե՞ր է ունենում ՀՀ նախագահի հետ եւ դրանով միգուցե դարձել է խոցելի:
Վահան Հովհաննիսյանն ասել է, որ ոչ մի խոցելի պահ չկա, անկախ կուսակցական պատկանելությունից, լինի դա ընդդիմություն, թե ոչ, քաղաքական գործիչները հանդիպումներ են ունենում ՀՀ նախագահի հետ:
՛՛ՀՀ նախագահը այնպիսի գործառույթ է իրականացնում, որ նրա հետ պարբերաբար հանդիպումներն անհրաժեշտ են անկախ քաղաքական գործիչների կուսակցական պատկանելությունից: Ոչ մի խոցելիություն չկա, դաշնակցությունում ներքին կանոնները մի քիչ այլ են: Մենք կուսակցությունում չունենք առաջին դեմք հասկացությունը, ինչպիսին ոմանք համարում են Հրանտ Մարգարյանին՛՛,- ասաց Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ում որոշումներն ընդունվում են կոլեգիալ սկզբունքով, ինչը շատերի համար խորթ եւ զարմանալի է թվում: