12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

“Քնքուշ” մասոնները “կայֆ են բռնում”

Օրերս “Քնքշանք” հայ մասոնական օթյակը հաղորդագրություն էր տարածել, որում հերքել էր, որ օթյակի անդամները կան բոլոր կուսակցությունների համամասնական ցուցակներում: Ըստ նույն հաղորդագրության, “օթյակի միայն երկու եղբայր են ներկայացվել երկու կուսակցությունների անցողիկ տեղերում”:

Միաժամանակ ասվում էր, որ “Քնքշանք” օթյակը կշարունակի “պաշտպանել Հայաստանի շահերը միջազգային դինամիկ գործընթացներում եւ պայքարել մութ ուժերի դեմ”:

Henaran.am-ը փորձեց պարզել, թե ովքեր են այդ “եղբայրները” եւ որ ցուցակում են: Սակայն նախ պետք է գտնեիք այդ կազմակերպության հասցեն կամ հեռախոսահամարը: “Սփյուռ” տեղեկատուից նշեցին, որ իրենց բազայում նման կազմակերպություն գրանցված չէ:

Ավելին, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում էլ մեր որոնումները արդյունք չտվեցին: Երկու օր շարունակ հաղորդագրություններ ուղարկեցինք այն էլեկտրոնային փոտի հասցեով, որով հաղորդագրություն են տարածում: Այդպես էլ պատասխան չեղավ:

Ստացվում է այնպես, որ նման կազմակերպություն իրականում գոյություն չունի, պարզապես ինչ-որ մեկը պարբերաբար իրեն պետք եղած հաղորդագրություներն է տարածում կամ էլ իրականում “Քնքշանք” հայ մասոնական օթյակը “մութ ուժ է”: Չի բացառվում, որ “Քնշանքն” էլ ինչ-որ հումորային “պրոյեկտ” է, ինչպես վերջերս նման մի “պրոյեկտ” ԶԼՄ-ներում “փորձարկեցին հայտնի բլոգերները` կապված “Պուտին” ակումբի հետ:

Հ. Գ. Պատրաստվում էինք նյութը հրապարակել, երբ պարզեցինք, որ մենք չէինք սխալվում. որ “Քնքշանք” մասոնական օթյակ Հայաստանում չկա, պարզապես “Ֆեյսբուք”-ում օգտատերերի մի խումբ որոշել է “կայֆ բռնել”:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ