05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Ես ի՞նչ ունեմ պայքարելու”… Henaran.am-ը զրուցել է գեներալ Մանվելի եղբորորդու հետ

Լուսանկարը` "Առավոտի"

ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին` ԱԺ ՀՀԿ-ական գործող պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, ով կրկին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է թիվ 20 ընտրատարածքում, հաղթելու իր շանսերը բարձր է գնահատում: Այս մասին այսօր նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում նշելով.”Որ բարձր չգնահատեի, չէի առաջադրվի”:

Հիշեցնենք, որ թիվ 20 ընտրատարածքում առաջադրվել են նաեւ “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության ներկայացուցիչ Մերուժան Աբրահամյանը, անկուսակցականներ Ատոմ Պետրոսյանը, Սամվել Հովհաննիսյանը եւ Էդուարդ Անտոնյանը, որին, ըստ մամուլի, սատարում է Մանվել Գրիգորյանը:

Այս տեղեկությունը Հրանտ Գրիգորյանը չմեկնաբանեց: Henaran.am-ին Հրանտ Գրիգորյանն ասաց միայն, որ իր մրցակիցներին չի ճանաչում.”Ոչ մեկին էլ չեմ ճանաչում, բացարձակ: Նույնիսկ չեմ էլ լսել անունները”:

Մեր դիտարկմանը, թե նշանակում է սա, որ չգիտեք, թե ում դեմ եք պայքարելու, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց.”Ես ոչ մեկի դեմ չեմ  պայքարելու: Ես ի՞նչ  ունեմ պայքարելու: Ես առաջադրվել եմ, ժողովուրդն էլ իր խոսքը կասի”:

Henaran.am-ը Հրանտ Գրիգորյանից փորձեց պարզել, հորեղբոր հետ հարաբերությունների բարելավմանը գուցե նպաստե՞լ է  այն հանգամանքը, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ՀՀԿ համամասնական ցուցակում է: Հրանտ Գրիգորյանը հարցին չպատասխանեց: “Ուրիշ հարցեր ունե՞ք: Լավ մնացեք”,-ասաց ու անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ ազգականների միջեւ տարաձայնությունները  2008թ. նախագահական ընտրություններից հետո սկսվեցին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ