11 Հունվարի, Saturday, 2025
KFC

“Ազգային ժողովը պոռնկատուն չէ”

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ եկել է նոր գաղափարական սերնդափոխության պատմական փուլը եւ որ Ազգային ժողովը ‘’պոռնկատուն չէ’’:

‘’Թո՛ղ կորչի կեղծ ժողովրդավարությունը: Պառլամենտը պոտռնկատուն չէ, որ ոսկով առնենք’’,-ասաց նա։
Մարքսիստը հերքում է, թե 41-րդ ընտրատարածքի մեծամասնական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելու է իրեն. ‘’Կատարյալ խաբեբայություն է` առայժմ’’:

Իր կարգավիճակը նա բնորոշում է մարզական բառապաշարով` ազատ խաղացող քաղաքական դաշտում։Դավիթ Հակոբյանը վստահ է, որ այս ընտրություններում հաղթելու է ճիշտ այնպես, ինչպես հաղթել է 2007-ի ընտրություններում. ‘’Հաղթողը ես էի, բայց հայտարարվեց Պիվի Հակոբը’’: Նա նկատի ունի ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանին։

Իր ընտրատարածքում իրեն լուրջ մրցակիցներ չի տեսնում, թեպետ հակառակորդը նույնն է:  “Պիվի Հակոբը գալիս է փողը շալակած, մարքսիստը  գալիս է խելքը շալակած’’,-ասաց նա։ Ինչ վերաբերում է քաղաքական ախոյանների նկատմամբ որդեգրած ռազմավարությանը, ապա մարքսիստ Հակոբյանը զինվել է արհամարհանքով:

Հիշեցնենք Տավուշի մարզն ընդգրկող թիվ 41 ընտրատարածքում բացի Դավիթ Հակոբյանից առաջադրվել են նաեւ Հակոբ Հակոբյանը, ում սատարում է ՀՀԿ-ն, Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը, ում սատարում է ՕԵԿ-ը, ինքնառաջադրվել է Սպարտակ Հարությունյանը` ‘’Ջիովաննի’’ ՓԲԸ-ի մատակարարն է:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ