05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հանրապետականի շանսերը. 3 գործոն

‘Հանրապետականը միշտ կարեւորել եւ կարեւորում է սոցիոլոգիական հետազոտությունները, որովհետեւ դրանք անհրաժեշտ են հասարակական կարծիքն իմանալու առումով:

Այս իմաստով դիտարկելով այս խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության շանսերը, կարեւորում եմ 3 գործոն’,- այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` համեմատելով  Հանրապետական կուսակցության այս տարվա նախընտրական հնարավորությունները նախորդ` 2007թ-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ունեցած հնարավորությունների հետ:

Շարմազանովի խոսքով` եթե համեմատենք սոցիոլոգիական հարցումները 2007թ- հետ,  ապա այն ժամանակ  Հանրապետականի նշաձողն ավելի ցածր է եղել,  իսկ 2012թ-ի մարտին, ԱԺ փոխնախագահի կարծիքով,  թե ներքին, թե արտասահմանյան կազմակերպությունների սոցիոլոգիական հարցումների համաձայն, ՀՀԿ-ն ավելի լավ դիրքերում է, այլ կերպ ասած, ՀՀԿ-ի մեկնարկային պայմաններն այս ընտրություններում  ավելի լավն են, քան 2007թ-ին:

‘Անցյալ ընտրություններին,  նույն մարտ ամսին,  Հանրապետականը 11 տոկոսով զիջում էր իր մոտակա մրցակցին, սակայն ճիշտ քարոզարշավի արդյունքում մենք ոչ միայն չեզոքացրեցինք այդ 11 տոկոսը, այլ շուրջ 18 տոկոսով առաջ անցանք մրցակցից’’,- ասաց Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ այս ընտրություններում  ՀՀԿ-ն ունի լավ մեկնարկային պայմաններ:

Երկրորրդ գործոնՆ ըստ Շարմազանովի` սոցիոլոգիական հարցումների այն վերլուծությունն է, համաձայն որի` Հանրապետականի ընտրազանգվածը ընտրում է այդ կուսակցությանը, քանի որ Հանրապետականը այն քաղաքական ուժն է, որը բավականաչափ ռեսուրս ունի` լուծելու ազգային նշանակության խնդիրները` Ղարաբաղյան հարց, երկրի անվտանգության հետ կապված հարցեր, Հայաստանի միջազգային հեղինակություն եւ այլն:

‘’Ընտրություններից առաջ ընտրողների 54-55 տոկոսը  նախընտրում է ոչ թե բարեգործություն անողին, այլ ազգային խնդիրներ լուծողին: Մարդիկ հիմա  քաղաքականապես ավելի հասուն են, որպեսզի հասկանան, որ ազգի  եւ պետության համար կարեւորագույն խնդիրները գերակա  պետք է լինեն  քվե տալու ժամանակ’’,- նշեց ԱԺ փոխնախագահը` հավելելով, որ ընտրողները Ղարաբաղի հարցի կարգավորումն ավելի են կարեւորում, քան բարեգործություն բաժանելը:

Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ այս ամենը ընդանրացնելու եւ ճիշտ կիրառելու դեպքում ՀՀԿ-ն միայն համամասնական ցուցակով միանգամայն իրատեսական շանսեր ունի հավաքելու 37-40 տոկոս ձայն:

‘’Այս երեք գործոնները հաշվի առնելով` կարող ենք փաստել, որ այս պահին Հանրապետական կուսակցությունը շարունակում է մնալ  ընտրական պայքարի միակ ֆավորիտը’’,- եզրափակեց Է.Շարմազանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ