23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Ազատ դեմոկրատներ”-ը ճաք է տվել. Հայկական ժամանակ

Ի՞նչ հակասություններ էին առաջացել “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունում, ինչպե՞ս ստացվեց, որ նորաստեղծ այդ կուսակցության հիմնադիրներից ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը եւ Գառնիկ Գեւորգյանը չհայտնվեցին “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատների” միասնական համամասնական ցուցակում, ի՞նչ են մտածում Զուրաբյանն ու Գեւորգյանը, եւ ինչու՞ են բոլորն այս ամենի մասին համառորեն լռում: Այս հարցերի պատասծանը փորձել է գտնել “Հայկական ժամանակ”-ը:
Ըստ թերթի խիստ հավաստի տեղեկությունների, մինչեւ վերջին պահը “Ժառանգության” ու “Ագատ դեմոկրատների” միջեւ բանակցություններ են ընթացել ընտրություններին դաշինքով մասնակցելու ձեւաչափի շուրջ: “Ավելին, ինչպես մեզ հաջողվեց պարզել, անգամ դաշինքի անունն է քննարկվել: Տարբերակները երկուսն են եղել` “Նոր Հայաստան” կամ “Րաֆֆի+”: “Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչները միայն մամուլից են տեղեկացել, որ որոշվել է ընտրություններին մասնակցել “Ժառանգության” ցուցակով: Այսինքն, որոշումը կայացվել է բոլորովին այլ մակարդակում, եւ դրա մասին իմացել է ընդամենը մի քանի հոգի:

“Ժառանգության” ներկայացուցիչները դեռ մի քանի օր առաջ իմացել են, որ “Ազատ դեմոկրատները” մտնելու են իրենց ցուցակ, բայց “Ազատ դեմոկրատների” վարչության անդամները եւ հիմնադիր ներկայացուցիչները տեղյակ չեն եղել: Միասնական ցուցակի հրապարակումից հետո “Ազատ դեմոկրատների” վարչության անդամները, ըստ հավաստի տեղեկությունների, բացատրություն են պահանջել կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից: Եղել է մեծ վեճ: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, մասնավորապես Արարատ Զուրաբյանը եւ Գառնիկ Գեւորգյանը շատ կտրուկ են դրել հարցը, որ այդ ձեւաչափով ընտրություններին մասնակցել չի կարելի, ավելի լավ է` միայնակ գնալ եւ արժանապատիվ պարտություն կրել, քան մտնել Րաֆֆու ցուցակ: Բայց երբ հասկացել են, որ որոշումը վերջնական է, ու որեւէ բան հնարավոր չէ փոխել, պահանջել են իրենց անունները հանել միասնական ցուցակից` դա համարելով անպատվաբեր:

“Ազատ դեմոկրատների” վարչությունն այժմ, ըստ էության, պարալիզացված է: Արարատ Զուրաբյանը եւ Գառնիկ Գեւորգյանը, թերեւս, կլքեն կուսակցությունը, ըստ էության, այլ տարբերակ չկա էլ: Այսինքն, նորաստեղծ այդ կուսակցությունն արդեն լուրջ ճաքեր է տվել”,- գրել է թերթը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ