Եթե չես ուզում ծաղրածու դառնալ… Գալուստ Սահակյանը` Արամ Մանուկյանին
“Եթե չես ուզում ծաղրածու դառնալ, մոդելները երբ ստեղծվում են, պիտի մասնակցել, տեսնել, ինչ քայլեր կարելի է իրականացնել եւ ըստ այդմ, նոր որոշում կայացնել: Քաղաքական փիարը երբեմն նաեւ ձախողված իրավիճակում է գտնվում”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի երեկվա հայտարարությանը, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել էր, թե կառավարության հրավիրած հակակոռուպցիոն խորհրդակցությունը ծաղր է ժողովրդի ու քաղաքացու նկատմամբ:
“Կառավարությունը հայտարարել է, որ այս խնդիրը կա: Մարդիկ պետք է կարողանան աջակից դառնալ եւ մոդելավորել ընդհանուր գործողությունները”,-նշել է Գալուստ Սահակյանը եւ հավելել.
“Ես խնդիր չունեմ հայհոյել որեւէ կառույցի, բայց հայաստանյան իրականության մեջ ամենլավ բնութագրական գործերը անընդհատ քննադատության են ենթարկվում, որը լավ իրավիճակից չի”:
Գալուստ Սա%D