Կապանի քաղաքապետը ինֆարկտ է ստացե՞լ ընտրական “ռազբորից” հետո
Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը սրտամկանի ինֆարկտ է ստացել եւ բուժվում է “Էրեբունի” բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ նա ինֆարկտ է ստացել կանանց միամսյակի առիթով տոնական միջոցառումից հետո: Այդտեղ նա հայտարարել է, որ շատ կցանկանար, որ թիվ 38 ընտրատարածքում պատգամավոր ընտրվեր հանրապետական Վահե Հակոբյանը, որն արդեն 2 անգամ ընտրվում է:
“Եվ ոչ միայն Վահեն, կուզեմ ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ համամասնական ցուցակներում ընդգրկված բոլոր կապանցիներն ընտրվեն”,-ասել է նա: Այս բաժակաճառը ծանր է նստել դաշնակցական քաղաքապետի վրա: Միջոցառումից հետո նրա կուսակից ընկերները հաշվի են կանչել քաղաքապետին` փորձելով պարզել, թե ինչու է սատարելու հանրապետական թեկնածուին:
Վերջինս ընկերներին հիշեցրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Վահե Հակոբյանի հայրը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը նրան է սատարել: “Ես ՀՅԴ-ին 3 հազար ձայն կտամ, իսկ մեծամասնականով չեմ կարող աջակցել”,-ասել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է նաեւ դաշնակցական պատգամավոր Գագիկ Գեւորգյանը: