Հակաքարոզչությունը հզորացնում է ՀՀԿ-ին. Ազգ
Պատասխանելով “Ազգ”-ի այն հարցին, թե չե՞ն վախենում, որ բոլորը քարոզչությունն ընդդեմ ՀՀԿ-ի ծավալեն` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ասել է. “Սցենարները մշտապես էդպես են եղել: Հակաքարոզչություն կլինի, բայց դա միայն մեզ կուժեղացնի: Ի վերջո հակաքարոզչությունն ամենաուժեղի դեմ է լինում, իսկ տրամաբանորեն ժողովուրդն ուզում է պետության ներսում ուժեղների իշխանություն”:
Մեծամասնականով ընտրություններում Գ. Սահակյանն ակնկալում է ՀՀԿ-ի 80-85 տոկոս թեկնածուների հաղթանակ: Միաժամանակ ՀՀԿ փոխնախագահը ասել է, որ ընտրությունների օրինականության շրջանակում անցկացումը ՀՀԿ-ում առաջնային է, մոտեցումը` որեւէ ավելորդ բյուլետեն քվեատուփում չպետք է հայտնվի, նոր բաներ պետք չէ հորինել:
“Ընտրողը քվեարկելու է, անձնագրերում կնիքը դրվելու (որը 24 ժամվա ընթացքում անհետանալու է), այնպես որ չի կարող երկրորդ անգամ ընտրել: Իսկ քվեատուփի մոտ 9 կուսակցությունների ներկայացուցիչներ կարող են կանգնել, ամեն ինչ նկարահանվում է, առավել եւս, որ անջատող վարագույրներ չեն լինելու: Շենքեր մտնող-տրամադրությունները շոշափողների մասին էլ ասաց, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ իր հաշվարկները պիտի ունենա, թե քանի ընտրող է ունենալու”,-նշել է Սահակյանը: