23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Օպերայի ժամատախտակը թվեր ցույց չի տալիս. Հայացք

“Հայացք” օրաթերթի թղթակիցը նկատել է, որ օպերայի ճակատին տեղակայված ժամատախտակը սկսել է ավելի ու ավելի հաճախ “դավաճանել”: Ըստ թերթի, երեկ այն նորից չէր աշխատում: “Էկրանին ոչինչ չկար: Նախորդ օրերին ժամատախտակին երեւում էր ինչ-որ բան, սակայն կիսատ:

Այսինքն` երեւանցիներին կամ Երեւանում գտնվողներին մեկումեջ թարթող կարմիր կետերը ոչ ժամն են ցույց տալիս, ոչ էլ օդի ջերմաստիճանը հուշում: Տեխնիկական հաճախակի թերություննեդը մարդկանց մոտ կասկածներ են հարուցում, թե արդյոք Օպերայի ժամացույցը ճի՞շտ է ցույց տալիս ժամանակն այն ժամանակ, երբ այն նաեւ աշխատում է:

Օպերայի շենքից քիչ հեռու` Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում, մեկ այլ` մշտապես գործող ժամացույցն ու սա միշտ տարբեր թվեր են ցույց տալիս րոպեների տարբերությամբ”,-գրում է թերթը:
“Գուցե շատերին էական չթվա մի քանի րոպեի տարբերությունը կամ չնկատեն էլ, որ այս ժամացույցը չի աշխատում, բայց ամեն դեպքում լավ կլինի, որ Օպերայի ժամատախտակը կրկին վստահելի դառնա թե´ ժամերը, թե´ օդի ջերմաստիճանը ցույց տալու առումով: Ի վերջո, Օպերայի շենքի ժամատախտակի տեխնիկական խնդիրները լուծելու ժամանակն է: Դրանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի չքնաղ շենքին էլ պատիվ չեն բերում”,-եզրափակում է “Հայացք”-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ