27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բուլղարիայի հաշվիչ պալատի նախագահը Սերժ Սարգսյանի հյուրն էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության հաշվիչ պալատի նախագահ Վալերի Դիմիտրովին:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին եւ ընդգծել, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում բարեկամ Բուլղարիայի հետ հարաբերությունների խորացմամբ: Երկու ժողովուրդների վաղեմի բարեկամությունը, Հանրապետության ղեկավարի համոզմամբ, ամուր հիմք եւ նպաստավոր պայմաններ է ստեղծել միջպետական հարաբերությունների բնականոն զարգացման համար:

Նախագահի խոսքով, Բուլղարիայի հաշվիչ պալատի նախագահի այցը Հայաստանի վերահսկիչ պալատի հետ գործընկերային կապերն ամրապնդելու եւ համագործակցությունն ընդլայնելու փոխադարձ պատրաստակամության վկայությունն է, որը կարեւոր է նաեւ միջպետական հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Հանրապետության նախագահը եվրամերձեցման ճանապարհն ընտրած Հայաստանի համար կարեւորել է նաեւ ԵՄ անդամ Բուլղարիայի հետ բարեփոխումների իրականացման գործում փորձի փոխանակումը:

Բուլղարիայի հաշվիչ պալատի նախագահը նշել է, որ այցի շրջանակներում նախատեսում է Հայաստանի վերահսկիչ պալատի իր գործընկերոջ հետ երկու երկրների բարձրագույն վերահսկիչ կառույցների միջեւ համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել, որն ավելի կամրապնդի երկկողմ կապերն ու համագործակցության հետագա ընդլայնման հիմք կդառնա:

Վալերի Դիմիտրովը մեծագույն հարգանքով է խոսել երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում զգալի դերակատարություն ունեցող բուլղարահայ համայնքի մասին, որը նրա խոսքով, իր նշանակալի ավանդն ունի նաեւ Բուլղարիայի մշակութային, տնտեսական ու հասարակական-քաղաքական կյանքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ