15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ։ Շնորհավորելով նորանշանակ դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ–գերմանական հարաբերությունները և կարևորել երկու երկրների դեսպանությունների դերը այս հարցում։

« «Քաղաքային զարգացման համագործակցություն»  ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը համագործակցում է Գերմանիայի Համբուրգ և Հալլե Զալլե քաղաքների հետ։ Կարծում եմ՝ փոխգործակցության հեռանկարներ կան ինչպես համայնքային զարգացման, այնպես էլ կրթամշակութային, փորձի փոխանակման և շատ այլ ոլորտներում։ Ակնկալում ենք նաև Ձեր գործուն աջակցությունը՝ առկա համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու և ավելի ամրապնդելու հարցում»,– նշել է Երևանի քաղաքապետը։

Դեսպան Ռայներ Մորելը ևս ցանկություն է հայտնել համագործակցությունը տեսնել ավելի ընդգրկուն։

«Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը խոստումնալից է և բազմակողմ ոլորտներ է ներառում: Քաղաքների միջև գործընկերությունը շատ արդյունավետ ձևաչափ է»,– նշել է Ռայներ Մորելը։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել և ընդառաջել բոլոր այն ծրագրերին, որոնք կնպաստեն Երևանի և Գերմանիայի քաղաքների միջև երկկողմ կապերի ընդլայնմանը։

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ