01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերգո Երիցյանը սնվում է Մերձբալթիկայից. Հրապարակ

ՀՀ լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը Մերձբալթիկայում սեփական բիզնես է դրել եւ այս օրերին իր հաշվին արձակուրդ է վերցրել ու մեկնել արտերկիր՝ իր բիզնեսին առնչվող հարցերը կարգավորելու:

Երբ “Հրապարակ”-ի թղթակիցը զանգահարեց  նրան՝ ճշտելու տեղեկությունը, հաստատեց, որ արտերկրում է: Բիզնեսի մասին հարցին էլ արձագանքեց, թե այդպիսի բան չկա, “դրանք հիմար տեղեկություններ են, որ շրջում են”:

Այդ դեպքում ի՞նչ նպատակով եք մեկնել եւ ո՞ւր:  “Դե հիմա ես պարտավոր չեմ հաշվետվություն տալ…. Ռուսաստանում եմ գտնվում”,-անորոշ պատասխանեց Երիցյանը: “Հանգստանո՞ւմ եք”: “Այո”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ