31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“BMW X5” -ով վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավորը

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, Մաշտոց պողոտայի և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են “BMW X5” մակնիշի 092 ՕՕ 11 համարանիշի և “Pajeri IO” մակնիշի 29 ՏՏ 629 համարանիշի ավտոմեքենաները:

Այս մասին գրում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ “BMW X5”-ը վարել է Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի 12 շենքի բնակիչ, 33-ամյա Տիգրան Ուրիխանյանը, իսկ “Pajeri IO”-ն՝ Երևան քաղաքի Նանսենի 15/1 շենքի բնակիչ Աննա Կարապետյանը:

Տ. Ուրիխանյանը Ազգային ժողովի պատգամավոր, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ և նույն կուսակցության մամուլի խոսնակն է:

Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վթարից հետո այնտեղ ժամանած Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին Տ. Ուրիխանյանը ստիպում էր, որպեսզի հայտնեն, թե ով է վթարի մեղավորը: Անգամ համոզում էր ՃՈ աշխատակիցներին, ասելով, թե՝ կարևորը վնասվածքներ ոչ մեկս չենք ստացել և կարիք չկա գործողություններ կատարել: Իսկ հավաքվածներից մի քանիսն էլ պատմել են, որ Ուրիխանյանը չէր փորձում միջամտել ոստիկանների գործողություններին: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Վթարի պահով Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Երկու վարորդներն էլ ենթարկվել են բժշկական փորձաքննության և պարզվել է, որ գտնվում են սթափ վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Տ. Ուրիխանյանի կողմից վարած ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի ավտոտնտեսության հաշվեկշռում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ