20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«SOS» հաղորդաշարի դեմ դատական նիստը հետաձգվեց. դահլիճում ասեղ գցելու տեղ չկա

Այսօր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ առաջին դատական նիստը` ընդդեմ ինտերնետային «SOS Գ/7» նախագծի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի: Սակայն դատական նիստը հետաձգվեց և հաջորդ դատական նիստը կլինի սեպտեմբերի 4-ին:  Հիշեցնենք, որ նրան դատի են տվել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ Հովհաննես Քոչարյանը, Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը: Պատճառն այն է, որ նա իր հաղորդումներից մեկում, խոսելով Բաղրամյան 26-ի դիմաց խաղաղ հավաք իրականացող որդեկորույս մայրերի մասին և անդրադառնալով ոստիկանության պահվածքին` սևազգեստ մայրերին փողոցով քարշ տալուն, վերջում ասել է «շան տղեք»: Այժմ ոստիկանության ներկայացուցիչները` որպես պատիժ, նրանցից հրապարակավ ներողություն և գումար են պահանջում: «SOS Գ/7» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի սատարելու էին եկել մի քանի տասնյակ քաղաքացիներ: Նրանց շարքում էին նաև Գյումրու «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը և «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները: «SOS Գ/7» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանը լրագրողների հետ զրույցում  մեկ անգամ ևս շեշտեց, որ նա Ոստիկանությունից նորողություն չի խնդրի , քանի որ  որևէ մեկին անձնական վիրվորանք չի հասցրել և դեռ պիտի ապացուցվի, որ իր խոսքն ուղղված է եղել այս ոստիկաններին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ