20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ցուցարարները ոստիկաններին իրավական դաշտ կբերե՞ն

«Ոտքի Հայաստան» շարժման նախաձեռնող Դավիթ Սանասարյանը վստահ է, որ ոստիկանները, որքան փորձեն խանգարել ժողովրդի  խաղաղ նստացույց  իրականացնելուն, այնքան պայքարողների քանակը կավելանա:

Այդ մասին ընդգծեց Սանասարյանը Հայելի.am  կայքի թղթակցի հետ զրույցում: Սանասարյանը նշեց, որ այս պահին արդեն ավելանում են քաղաքացիների քանակը.«Մենք փորձում ենք ոստիկաններին իրավական դաշտ բերել, որ նրանք զերծ մնան անօրինական գործողություններից ու դա կարծես ստացում է: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր սկզբունքին ու ավելի վճռական ենք, քան սպասում են»,-ասաց Սանասարյանը:

Հարցին, թե հայտարարված 72 ժամյա նստացույցից այս պահին քանի ժամն է անցել Սանասարյանը պատասխանեց.« Քանի թույլ չեն տալիս, որ մոտենանաք կենտրոնին ու սկսենք մեր ձևով հայտարարված նստացույցը՝ ժամ չենք հաշվելու: Դա նշանակում է, որ ինչքան մեզ խանգարեն, այդքան մենք ավելի երկար կմնանք Հանրապետության հրապարակում»,-եզրափակեց Սանասարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ