Աստղագետը գիտի` ով է դառնալու նախագահ
2012 թ. դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջ չի սպասվում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց աստղագետ Էլյա Հովհաննիսյանը: Նա պատմեց, որ ինքը դրանում համոզվել է իր գիտելիքների միջոցով, իսկ նման բան հայտարարած շամամը կցկտուր գիտելիքներ ունի և ընդամենն ասել է, որ դեկտեմբերի 21-ին արեգակը մտնում է զրոյական դաշտ: Իսկ այդ հատվածում ոչ մի մոլորակ չկա: ”Վտանգ չկա, հասարակության ու ամբողջ աշխարհի մոտ տագնապը տարածել է չարը բիզնեսի նպատակով”,-հայտարարեց աստղագետը:
Վերջինիս հավաստմամբ` 2013 թվականը Հայաստանի համար վերելքի տարի է լինելու: Շատ երկրների համար այն լինելու է մահացությունների տարի, սակայն ոչ Հայաստանի համար, քանի որ վերջինս պատկանում է կշեռքի համաստեղությանը, իսկ վտանգ չի սպառնում ցուլից մինչև կշեռք համաստեղության մեջ գտնվող երկրներին:
Էլյա Հովհաննիսյանը հաշվարկներ է արել նաև նախագահական ընտրությունների վերաբերյալ և գիտի` ով է դառնալու ՀՀ նախագահը: Սակայն աստղագետը չմասնավորեցրեց իր հաշվարկների արդյունքները: