18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նելլի Դուրյանին Բաղրամյանում այդքան էլ սիրալիր չընդունեցին /վիդեո/

Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է: Չնայած մասնակիցները համեմատաբար քիչ են, սակայն պողոտան փակ է մնում: Այսօր երեկոյան էլ քչաթիվ մարդիկ Բաղրամյան պողոտայում էին: Մեզ հետ զրույցում նրանք ասացին, որ իրենց պահանջները չեն կատարվել, այդ իսկ պատճառով էլ այստեղ են մնալու այնքան, մինչև վերջնականապես կատարեն իրենց պահանջները՝ կասեցնեն էլեկտրաէներգիայի թանկացումը:

Այսօր երեկոյան այստեղ ժամանեցին նաև մի քանի ոստիկաններ Ոստիկանության քրեական հետախուզության անչափահասների գծով գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի գլխավորությամ: Վերջինս նշեց՝ այստեղ է եկել, որովհետև չափահասներ կան, և նրանց ծնողներին ցանկանում է հորդորել չափահասներին հեռու պահել պողոտայից: «Բաղրամյան պողոտան երեխաների տեղ չէ, սա զբոսանքի տեղ չէ»,-ասաց նա՝ նշելով, որ ամեն ինչ կարող է պատահել: Երբ քաղաքացիներից մեկը հարցրեց, թե ինչ կարող է լինել, տիկին Դուրյանն ասաց, որ ջերմաստիճանը շատ բարձր է այս օրերին, կարող են արևահարվել և այլն: 

Ցուցարարները դժգոհեցին, որ նա նոր է անհանգստանում անչափահասների համար՝ հիշեցնելով, որ հունիսի 23-ի առավոտյան ոստիականների կողմից գործադրված բռնի ուժի հետևանքով ոստիկանություն են բերման ենթարկվել մի շարք անչափահասներ՝ առանց ծնողների: Ծնողներ են այս ահին եկել Դուրյանի հետ զրուցելու, նրանք վիճաբանում են: Ծնողները պնդում են, որ իրավունք չունեին երեխաներին բերման ենթարկել առանց ծնողների: 

Մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ