18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սարգսյան Սերժի խուճուճն ու Քոչարյանի տապորը. Առավոտ

«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ոստիկանության գործողություններին, հատկապես հունիսի 23-ի լուսադեմին կատարվածին՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասաց.

«Խորհրդային որակներով հագուստները փոխած այս ոստիկանությունը ընդունակ է ցանկացած պահի ուժ կիրառել: Հիմա թվում Է՝ հրեշտակներ են, բայց հրահանգը ստացան, անելու են ամեն ինչ: Իրենք ընդունակ են եւս մեկ մարտի 1-ի, հիշում ենք նաեւ 2013-ի նախագահական ընտրություններից հետո»:

Թերթի այն դիտարկմանը« բայց այժմ սահմանադրական բարեփոխումների նախաշեմին Սերժ Սարգսյանն արդյոք կգնա՝ նման քայլի, պարոն Մակեյանը պատասխանեց. «Դուք շատ լավատես եբ: Իրենք իրենց ծրագրերին հասնելու համար անելու են ամեն ինչ: Հունիսի 23-ին արեցին ոչ միայն, որ պետք է մաքրեին, այլեւ նրա համար, որ ժողովրդին վախեցնեն:

Բայց ժողովուրդն արդեն այդ վախն ապրել Է: Դրանից հետո մտածում են՝ ինչ անել, որ հնարավորինս անաղմուկ այդ խնդիրը լուծեն: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ հեղինակավոր ընկերության կողմից աուդիտի անցկացման լուծման առաջարկին՝ պարոն Մակեյանը նկատեց, թե այս հեղինակավոր կազմակերպություններին գիտենք.

«Գելափի սոցհարցումներին ծանոթ ենք, որ գրում են այն թվերը, որը պետք է նկարվեր: 2008-ին հեղինակավոր ԵԽԽՎ-֊ի հանձնախումբը գնվեց ու գնաց: Այս պարագայում Էլ նրանք ապացուցելու են, որ սա ճիշտ Է»: Պետրոս Մակեյանը ցուցարարների շրշանում վերջին օրերին պասիվություն է տեսնում ու մեկնաբանում. «Մի մասը բավարարվել է լուծման այդ տարբերակով, մյուս մասը այն գիշերվա թոհուբոհից է վախեցել»: Հարցին՝ շարժումը պե՞տբ է պահել Բաղրամյան պողոտայում« թե արդեն գնում է դեպի լճացում, Պետրոս Մակեյանը արձագանքեց.

«Պահելու գործընթացը տեսնում ենք, որ պահեց իշխանությունը: Քսան տարի այս գործընթացի մեջ եմ. այս շարժումը իշխանությունների սրբությունն է, այս պրոցեսին մոտենալը նրանց մահն է: Այս շարժումով ինչ-որ խդիրներ են լուծում՝ աշխարհաքաղաքական եւ այլ: Սարգսյան Սերժը խուճուճ է խաղում, Քոչարյանի նման տապորային տարբերակ չէ: Ես հասկանում եմ, որ հանդուրժում են, միաժամանակ փորձում են երկրորդ խնդիրը լուծել՝ դուրս մղել ընդդիմության դաշտը»:

Մակեյանը նկատեց, թե այս 20 տարվա մեջ մեկ օր էլ քաղաքական ուժերը չեն մնացել Բաղրամյան պողոտայում ուստի այժմ երեւում է, որ խնդիր է դրված ոչնչացնել նաեւ քաղաքական  ընդդիմությանը: Ըստ պարոն Մակեյանի՝ սա բումերանգի էֆեկտով ջարդվելու է իրենց գլխին.

«Այսին՝ն՜ ինչ-որ պահի քաղաքական դեոեւս աոողջ քիչ մնացած ուժերըհամախմբվելու են ու հասկանալու, երկրի ապագայի հենասյունը պիտի քաղաքական լինի»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ