03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսօր է օրը

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Սովորաբար այս իրադարձությանը նախագահականի պաշտոնական կայքն անդրադառնում է ՝ տեղեկացնելով Սերժ Սարգսյանի ստացած շնորհավորանքների մասին: Սերժ Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

Ավանդաբար ՀՀ նախագահը նախընտրում է իր ծննդյան տարեդարձները նշել ընտանեկան միջովայրում: Սերժ Սարգսյանի կուսակիցները՝ քաղաքական թիմը նշում է ղեկավարի տարեդարձը՝ միայն թե առանց նրա: 

Այս տարեդարձը՝ 61-րդը գուցե ամենալարված օրերից մեկն է նրա կյանքում՝ նախագահականի հարեւանությամբ պահանջներ են հնչում, թեեւ պատերազմական խրամատից դուրս եկած հրամանատարը շատ ավելի ծանր եւ լուրջ որոշումներ կայացնելու պահեր հաստատ ունեցած կլինի: 

Ծննդյան օրը անձնական է՝ վերագնահատման, արժեվորման դադարի պահ ինքդ քեզ համար, բարեմաղթանքների եւ շնորհավորանքների առիթ՝ մյուսների : Henaran.am-ը միանում է շնորհավորանքներին` «Հույսի Աստվածը լցնի քեզ ամեն ուրախությունով, խաղաղությունով՝ հավատալու մեջ, որ հույսով ավելանաս Սուրբ Հոգու զորությունով»: 

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ