03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թող արձակուրդ գնա. Առավոտ

Բաղրամյան պողոտայում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կիրակի օրվա պահվածքը համացանցում դարձել է թեժ քննարկման առարկա: Նրա գոռգոռալը, անընդհատ ժամ ասելը, քաղաքացիների եւ լրագրողների վրա անընդհատ բղավելը եւ հիշեցնելը՝ «ես Վովա Գասպարյանն եմ», ֆեյսբուքյան քննարկումների կիզակետում է:

Այս առնչությամբ «Առավոտ»-ի հետ զրույցում Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյւսնն ասաց. «Ոստիկանները, մանավանդ ոստիկանության ղեկավարը պետք է ամեն քայլափոխի հիշեն, որ նա իրավունք չունի գտնվել հուզական վիճակում: Մենք պետք է հասկանանք, որ ոստիկանությունը զինված ուժերի մի հսկայածավալ մասն է, եւ ամեն մի սխալ տրված հրահանգ կարող է հարյուրավոր մարդկանց կյանքի հետ խաղալ:

Ինձ համար ընդունելի չէ, որ ոստիկանության պետը կարող Է այդպիսի հուզական վիճակում լինել, դա քիչ չի, այդ հուզական վիճակը ցուցադրել ե՛ւ հանրությանը, ե՛ւ ոստիկանությանը: Եթե պարոն Գասպարյանն ինքն իրեն տիրապետելու հետ կապված դժվարություններ ունի, ուրեմն ինքը պետք է մտածի այդ հարցը լուծելու մասին՝ թող արձակուրդ գնա, թող հրաժարական տա:

Բայց այդ հուզական վիճակներում իրավունք չունի ոստիկանության պետը լինել: Դուք հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում, ի՞նչ վտանգներով է հղի մարդը, որը այդպիսի լիազորություններ ունի եւ, ասենք, կարող է ինքնատիրապետումը կորցնել եւ մի բան անել, որը ճակատագրական հետեւանքներ կարող է ունենալ հարյուրավոր, հազարավոր մարդկանց համար, նույնիսկ պետության եւ պետականության»:

Թերթի դիտարկմանը, որ ոստիկանապետը Ձեր գործընկերոջ՝ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի վրա էլ էր բղավում եւ հոխորտանքով խոսում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Կապ չունի՝ ում հետ, բայց ոստիկանության պետն իրավունք չունի այդպիսի հուզական, վիճակում գտնվել, աոավել եւս այդպիսի հուզական վիճակում հանրության հետ հարաբերվել, հրահանգներ, հրամաններ տալ: Դա ուղղակի անընդունելի է: Փառք Աստծո, երեկ այդ իրավիճակը դրսեւորումներ չունեցավ, բայց մենք երեկ տեսանք, թե ինչ հսկայական ջանքեր պահանջվեցին, որպեսզի լարվածությունն ինչ-որ տեղ թուլանա»:

Կենդանի պատի շնորհիվ էր, որ երեկ ոստիկանությունը, որն անընդհատ ցուցարարներին ժամ էր ասում, վերջնաժամկետ էր դնում, ի վերջո ուժերը ապակենտրոնացրեց, եւ լարվածությունը թուլացավ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այն, ինչ տեղի է ունեցել, եղել է բոլորի աչքի աոաջ ուղիղ եթերում: Յուրաքանչյուրը կարող է տալ իր գնահատականը: Ես ուրախ եմ, որ իրավիճակը ոչ թե գնալով ավելի լարվեց, այլ լարվածությունը թուլացավ: Թե ում շնորհիվ թուլացավ՝ էական չէ»:  

Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի այսօրվա համարում: 

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ