20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Հա՞ բալես. ոստիկանապետը սեղմեց Շանթի որդու ձեռքը

«Շահեն, ձգվիր, ամուր եղիր, խելառությունդ պահիր չափի մեջ, հա՞ բալես»,- այսօր՝ Բաղրամյան պողոտայում ցուցարարների  հետ խոսակցության ընթացքում  դիմելով Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահենին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Դու շատ լավ հասկանում ես ամեն ինչ, դու խելացի տղա ես: Աստված պահապան ձեզ: Խելառությունդ պահիր»,-շարունակեց ոստիկանապետը: Ավելի ուշ  մարդկանց հրաժեշտ տալիս Վլադիմիր Գասպարյանը  սեղմեց Շահեն Հարությունյանի  ձեռքը ու ասաց.«Շահեն, լավ եղիր»:

Նշենք, որ հանդիպման ժամանակ ոստիկանապետը ասել էր, որ կարող է ցրել Բաղրամյան պողոտայում իրականացվող նստացույցը, բայց չի պատրաստվում նման բան անել:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ