Պետք է սպասել. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ը գրում է
ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը դեռ Հայաստան չի վերադարձել ու թեեւ ընկերության մամուլի խոսնակն ասում է, թե կվերադառնա, բայց իշխանական շրջանակներում առավել հավանական են համարում, որ չվերադառնա: Անորոշ իրավիճակը Սերժ Սարգսյանի շաբաթօրյա ելույթից հետո էլ շարունակվում է, ու հիմա հարցերը, թերեւս, ավելի շատ են, քան մինչ այդ ելույթը:
Տարբեր կալիբրի պաշտոնյաներ շաբաթ օրվանից վարձում են հեոուստաեթերում բացատրություններ ու պարզաբանումներ տալ, բայց էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարողներին այդ, ամենը չի բավարարում:
Թերթի հետ զրույցում Աժ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասում էր, թե անհասկանալի որեւէ բան չկա, Սերժ Սարգսյանն ամեն ինչի մասին հստակ խոսել Է: Նա, ի դեպ, ասում Էր, թե ՀԷՑ-ի աուդիտի գումարը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն է վճարելու:
«Իրավական առումով Հայաստանը չի էլ կարող աուդիտ պահանջել եւ վճարել դրա գումարը, քանի որ ընկերության 100 տոկոս բաժնետերը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն է:
Հիմա, քանի որ աուդիտ անցկացնելու համաձայնությունը ձեռք է բերվել, նրանք էլ, բնականաբար, վճարելու են դրա համար»,- հայտարարեց Հակոբյանը: ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը թերթի հետ զրույցում ասում էր, թե պետք է սպասել եւ տեսնել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: