12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կեսը Ծառուկյան Գագոն տարավ, հարկայինն էլ մյուս կեսը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը չի կարողանում վճարել թերթի վաճառքով զբաղվող «Պրեսս Ատտաշե» ընկերության 180 հազար դրամի պարտքը: Այս փաստը պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետևյալ կերպ մեկնաբանեց. «Ասեմ, թե բանն ինչումն է: «Հրազդան» ստադիոնը ինքը հարկային տեսչության ստուգումների արդյունքում հայտնվեց ֆինանսական փակուղու մեջ: 5-6 ամիս է՝ աշխատավարձ չենք կարողանում տալ, և մեր աշխատակիցները բողոքել են դատարան, ընկել ենք ցայտնոտի մեջ… Դիմել ենք, որպեսզի «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը սնանկ ճանաչվի:

Երբ հաշիվների վրա կալանք դրվեց, շատ պարտատերեր ունեցանք: Սնանկ ճանաչվելու որոշումը եղել է, բայց մենք առողջացման ծրագիր ենք ներկայացնելու, որ մեր հաշիվները կալանքից ազատենք և կարողանանք մեր պարտավորությունները կատարել: Ստադիոնը սնանկ է ճանաչվել: Տոնավաճառն էր այդ մեծ կառույցը սպասարկում, կեսը Ծառուկյան Գագոն տարավ, հարկայինն էլ մյուս կեսը, և «Հրազդան» ստադիոնին սնանկացրեցին:

 Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ