15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Բաղրամյան պողոտայում օրը սկսվեց աղոթքով

Բաղրամյան պողոտայում առավոտը կրկին խաղաղ բացվեց: Այստեղ ավանդույթները չեն խախտվում և օրը սկսվում է աղոթքով: Աղոթքից հետո ՀՀ օրհներգն է, որը ոգևորություն ու լիցքեր է հաղորդում ցուցարարներին: Հաջորդիվ փողոցը մաքրելու արարողությունն է« տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը:

Գիշերվա ընթացքում մի քանի մանր միջադեպեր են եղել՝ ոչ սթափ վիճակում մարդիկ են եկել, սադրել, կռիվ հրահրել, սակայն այդ անձանց հեռացրել են տարածքից։

Նշենք, որ այս գիշերը Բաղրամյանում տեղի է ունեցել քննարկում, որի  արդյունքում ցուցարարները ստեղծել են աշխատանքային խմբեր (հանրային քննարկումների կազմակերպման խումբ, լրատվական եւ իրազեկման խումբ, կարիքների գնահատման խումբ եւ այլն):

Որոշվել է, որ Բաղրամյանում լինելու է շուրջօրյա հերթապահություն, տեղադրվելու է տեղեկատվական սեղան, կազմակերպվելու են միջոցառումներ, համերգներ, մասնագիտական ելույթներ եւ հանրային քննարկումներ։

Հունիսի 28-ի երեկոյան նստացույցի նախաձեռնողները` «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները որոշեցին նստացույցը շարունակել Ազատության հրապարակում:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՀՀ նախագահը հանդես էր եկել հայտարարությամբ, ինչը ցուցարարների մեծ մասը հաղթանակ է համարում:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ