12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ոստիկանությունն այսօր գործողությունների չի դիմի. ցուցարարները ցրվում են

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր ոստիկանությունը գործողությունների չի դիմի, քանի որ տեսնում են, որ մարդիկ հեռանում են աստիճանաբար: Նա գտնում է, որ Բաղրամյան փողոցում մնացողներն էլ կգնան։ «Իհարկե կցրվեն»:

Նա ասաց, ար Ազատության հրապարակում իրավիճակը ևս նորմալ է, երիտասարդները այնտեղ  զրուցում, քննարկում են:

Նա զարմանալի համարեց, երբ քաղաքացին փորձում է ոստիկաններից պաշտպանվել։ «Ինձ համար նույնիսկ անհասկանալի է, որ երբ  գալիս են այստեղ մեր և ցուցարարների միջև  պատնեշ են կազմում, ումից են պաշտպանում՝ ես էլ չգիտեմ»,-ասաց նա։

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ