12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Տա Աստված,որ ամեն բան խաղաղ ավարտվի. Ջուլֆալակյանի կոչը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան հանրագրում պարզաբանել է, թե ինչու չի մանսակցում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցին:  

«Քանի որ այս օրերի ընթացքում բազմիցս ինձ հարցրել են, երբեմն նույնիսկ առանց իմանալու մանրամասներն ՝ անհիմն քննադատել,թե ինչու մարզիկները (մասնավորապես ես) ակտիվ ներգրավված չեն քաղաքացիական շարժմանը և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ արդար պահանջին,պարտավոր եմ անպայման պարզաբանում մտցնել… Խնդիրն այն է, որ կոնկրետ մեր ազգային հավաքականը հունիսի 24-ից (իսկ ես՝ դեռևս 22-ից) բացակայում է ՀՀ-ից և գտնվում է ուսումնամարզական հավաքների Ղրիմում:

Հակառակ դեպքում վստահ եմ՝ շատերը կլինեին Բաղրամյանում։ Կոնկրետ ես ինքս պարտադիր ներկա էի լինելու իմ հայրենակիցների կողքին։ Ցավոք, ֆիզիկապես այդտեղ չեմ, բայց ամենայն մանրամասնությամբ հետևում եմ բոլոր զարգացումներին և լիարժեք կիսում այդ արդար պահանջը։ Համարեք, որ ես ձեր մի փոքրիկ մասնիկն եմ: Տա Աստված,որ ամեն բան խաղաղ ավարտվի, և ոչ մի դեպքում ցույցը չփոխի իր սկզբնանպատակը՝ ենթարկվելով տարբեր մարդկանց և խմբերի պրովոկացիաներին։ Ամեն գնով անհրաժեշտ է բացառել բախումը։ Դա ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի կողմերից և ոչ մեկին»,-գրել է Արսեն Ջուլֆալակյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ