22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Իշխանությունը կեղտոտ ոտքերով մտավ լրագրողական դաշտ ու փչացրեց»

«Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանի խոսքով՝  Բաղրամյան պողոտայում նստացույցի, ինչպես նաև ավելի վաղ հանրահավաքի մարդաշատությունը նաև լրագրողների ճիշտ աշխատանքով է պայմանավորված:

«Տեղեկատվության քաղցը չկա, եթե լրագրողը կարող է գնալ ու կանգնել մինչև գիշերվա հինգը, ռեպորտաժներ տալ, ինֆորմացիան փոխանցվում է, մարդիկ իմանում են՝ որտեղ ինչ է կատարվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Միաժամանակ, ըստ խմբագրի, մի տեսակ ագրեսիա կա լրատվամիջոցների նկատմամբ, ինչն արհետսկաան սարքած երևույթ է:

«Երբ դաշտը լցվեց ոչ պրոֆեսիոնալ կայքերով, լրագրողների նկատմամբ անվստահություն առաջացավ, ու պտուղները քաղում են իշխանությունները, ովքեր ֆինանսավորում են այդ կայքերը: Այն գարշահոտությունը, որ կա այս դաշտում, ոչ միայն մեզ է վնասում, այլև այն մարդկանց, ովքեր սարքեցին այդ ամենը:

Լրագրողների նկատմամբ կա անվստահություն, որը սարքեց այս իշխանությունը, նրանք կեղտոտ ոտքերով մտան այս դաշտ ու փչացրին նաև այս դաշտը»,-շեշտեց նա: Ինչ վերաբերում է հունիսի 23-ի իրադարձություններին, երբ բռնություններ էին կիրառվել նաև լրագրողների նկատմամբ, ապա Թովմասյանն ասաց, որ չէր ցանկանա գործընկերներին տեսնել ձեռքերն ու ոտքերը ոլորած, ովքեր նման կերպով հայտնվում էին ոստիկանական գազելներում հայտնվելիս:

«Բայց դրական դինամիկա կա, 2008-ին ոստիկանական գործողություն ծավալողներն ու հիմա շատ տարբեր են»:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ